Լավագույն նվերը նորածնին՝ գիրք-ալբոմ՝ երկվորյակների համար: Այն ներառում է երեխայի ծննդյան պահից մինչև մեկ տարեկանը բոլոր կարևոր առաջինները:
- քաշը և հասակը լրացնելու երկուական էջեր
- ատամհատիկի և ծննդյան էջեր
- առաջին քուն և լոգանք
- 1-11 ամսականներ
- առաջին տարեդարձը
- ընտանեկան նկարի հատված
- 40 օրական
մի խոսքով այն, ինչ պետք է՝ բալիկների կյանքի առաջին տարին ֆիքսելու համար:Մեր գրքերը կարող են հրաշալի նվեր դառնալ ցանկացած առիթի ժամանակ, լինի դա մայրիկի հղիությունը շնորհավորելը, բալիկի սեռը իմանալու տոնի նվերը, բալիկի դուրսգրումը, մեկ ամսյակը, քառասուն օրականը, ատամհատիկը, առաջին Ամանորը, մարտի 8ը, մայրության տոնը, բալիկի առաջին տարեդարձը: Տատիկները կարող են նվիրել թոռնիկներին, ծոռնիկներին, քեռիները և հորեղբայրները՝ զարմիկներին: Կազմերը անվանական են, կարող եք նշել նաև ծննդյան ամսաթիվը, ունեք հնարավորություն փոխելու գրքի վերնագիրը՝ ըստ ցանկության:
Ֆոտոքարտեր
Մենք ունենք նաև շատ գեղեցիկ ֆոտոքարտեր, որոնք կարող եք օգտագործել գրքի դիզայնին համապատասխան նկարներ ստանալու համար: Հղումը կարող եք գտնել ներքևի տողում:
Յուրաքանչյուր դետալ մշակված է մեծ սիրով և հոգատարությամբ, բոլոր իլյուստրացիաները պատրաստված են ՄաՄանիկի կողմից, գիրք-ալբոմը մաքսիմալ հարմարեցված է բալիկի բոլոր տարիքներին, սակայն ատամհատիկի և առաջին Ամանորի էջերը տեղադրված են գրքի վերջում, քանի որ դրանց ժամանակահատվածը նախօրոք հայտնի չեն մեզ: Կազմը կոշտ է ու լամինացված, ինչը հնարավորություն է տալիս խոնավ շորով մաքրել այն: Էջերը բավականին հաստ են, տպագրվում է բարձրորակ շվեդական թղթի վրա: Ցանկալի է նկարները փակցվեն երկկողմանի ինքնակչուն սկոտչով: Սկոտչը մի կողմով փակցրեք նկարի ծայրային հատվածներով և մեկ շարք էլ մեջտեղում, այնուհետև փակցրեք գրքին: Այս կերպ փակցնելով հասնում եք մաքսիմալ հարթ և գեղեցիկ արդյունքի: Գիրք Ձեզ է հասնում ՄաՄանիկի ֆիրմային փաթեթավորմամբ:
ԳԻՐՔ-ԱԼԲՈՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ և ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ
Կազմը՝ Ա4, կոշտ և լամինացված, նկարների տեղի չափը՝ 10*15 սմ, էջերի քանակը 30:
Կազմը անվանական է, հետևաբար պատվիրելուց անպայման նշեք բալիկների անունները, ցանկության դեպքում նաև ծննդյան ամսաթիվը: Պատրաստվում է 3-ից 5 աշխատանքային օրում:
Առաքումը Երևանում իրականացվում է մեքենայի միջոցով՝ 1-2 աշխատանքային օրվա ընթացքում, դռնից դուռ:
Առաքումը դեպի մարզեր իրականացվում է Հայփոստի միջոցով՝ 4-6 աշխատանքային օրում, կախված մարզի հեռավորությունից: Ձեզ զանգահարում են փոստից և տեղեկացնում , որ փաթեթը բաժանմունքում է: Փոստով առաքման դեպքում խնդրում ենք անպայման նշել փոստային դասիչը:
Պատվիրե՛ք և վայելեք գիրքը լրացնելու ամենահավես պահերը, իսկ հետագայում բալիկը ինքը, ժպիտով և հետաքրքրասիրությունից վառվող աչիկներով, կնայի իր նկարներին ու բազմաթի՜վ հարցեր կտա…
Այդ ժամանակ կհասկանաք, որ ունեք լավագույն նվերը նորածնին՝ գիրք-ալբոմ՝ երկվորյակների համար…
