Ի՞նչ նվիրել նորածնին կամ նրա մայրիկին… Նոր ծնված բալիկն, իհարկե, նվիրելու պահին չի կարող գնահատել Ձեր նվերը, այ իսկ մայրիկը, հայրիկը, ընտանիքի մյուս անդամները, հաստատ, կհավանեն այն: Հետագայում էլ հենց ինքը, փոքրիկը, նայելով այս գիրքը, որը վստահաբար, մայրիկը կլրացնի մեծ սիրով ու քնքշությամբ, նրբագույն պահեր կապրի:
՛՛Աղվեսներ՛՛-ով գիրք: Առհասարակ մարդիկ աղվեսներին կապում են բացասական կերպարի հետ և երբեմն խուսափում են այս գրքից: ԲԱՅՑ… այս աղվեսները կախարդական են, հրաշալի՜… Գրքի գույները, ավելի ճիշտ երանգները, աննկարագրելի են, գույներ չեն, երանգնե՛ր են… Հատապտղային իլյուստրացիաները զարդարում են գրքի էջերը և լիարժեք դարձնում այն:
- Գրքի չափը՝ Ա4
- Կազմը՝ կոշտ, լամինացված
- Էջերի քանակը՝ 30
- էջերի հաստությունը՝ ամսագրի թղթերի հաստությամբ
- Էջերի որակը՝ բարձրակարգ, ճերմակ թուղթ
- Նկարների տեղերի չափը՝ 10*15 սմ
Լամինացված կազմի շնորհիվ այն կարելի է մաքրել խոնավ շորով, էջերի բարձր որակը ապահովում են գրքի ցանկացած մասում գրիչով գրելու հնարավորությունը: Բոլոր նկարների կողքին գրագրությունների հատվածներ կան, որտեղ կարող եք գրանցել բալիկի հաջողությունները: Ներառված են.
- Առաջին գերձայնային հետազոտության նկարի տեղ
- Մայրիկի հղի ժամանակվա նկարի հատված
- Մինչև 1 տարեկանը հասակը և քաշը գրանցելու հատված
- Դուրսգրում
- Առաջին անգամ տանը
- Առաջին քուն
- Առաջին լոգանք
- 1 ամսական, 40 օրական
- 2-11 ամսականներ
- 1 տարեկան
- Ընտանեկան լուսանկարի հատված
- Ատամհատիկ
- 4 եղանակների նկարների հատված
- Առաջին Ամանոր
- 1 դարակ էջ, այլ նշումների համար
Ինչպե՞ս փակցնել նկարները.
Խորհուրդ է տրվում նկարները փակցնել երկկողմանի կպչուն ժապավենով, որը վաճառվում է ցանկացած տնտեական խանութում: Կպչուն ժապավենի առավելությունը կայանում է նրանում, որ այն ապահովում է հարթ մակերես: Նկարի չորս կողային հատվածներում և մեկ գիծ էլ միջնային հատվծում փակցրեք ժապավենը, ապա բացելով հետևի հատվածը, կպցրեք էջերին:
Որքա՞ն ժամանակում է պատրաստ լինում գիրքը և ինչպե՞ս է կատարվում առաքումը.
Գիրքը պատրաստվում է 3-4 աշխատանքային օրում: Կազմի վրայի գրությունը կարող եք փոխել՝ ըստ Ձեր ցանկության, հաշվի առնելով, որ բառերի քանակը ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ 4-5 ԲԱՌԸ: Պատվիրելու ժամանակ անպայման նշեք գրքի վերնագիրն ամբողջությամբ: Օրինակ՝ <<Դավթի օրագիրը>> կամ <<Մոնթե Մելքոնյան>> կամ <<Ես ծնվել եմ. Արթուր>>: Ցանկության դեպքում կարող եք նշել նաև ծննդյան օրը, որը վերնագրի 4-5 բառի մեջ չի հաշվարկվում և գրվում է <<Ամենաթանկ պատմության սկիզբը>> գրության ստորին հատվածում: Ի դեպ՝ <<Ամենաթանկ պատմության սկիզբը>> գրությունը պահպանվում է, եթե Ձեր կողմից չի նշվում, որ պետք է այն հանել:
Առաքումը.
- Երևանում իրականցվում է դռնից դուռ՝ 2 օրվա ընթացքում
- Մարզերում և Արցախում իրականացվում է ,,ՀայՓոստ,,-ի միջոցով: Գիրքը ստանում եք պատրաստ լինելուց հետո՝ 4-6 օրվա ընթացքում, կախված մարզի հեռավորությունից:
Մի խոսքով՝ ի՞նչ նվիրել նորածնին կամ նրա մայրիկին հարցի պատասխանը պարզ է.
