Առկա

Արջուկ, 26 էջ, Կոդ՝ 1030-Ա

ՄաՄանիկ-ը միշտ հետևում է դիզայնի ոլորտում տենդենցներին: Քրաֆթ թղթի գույնը նորաձև է և գեղեցիկ, իսկ մինիմալիստիկ պատկերները, լավ իմաստով, ընդգծում են քրաֆթի տեքստուրան: Գրքի կազմը կոշտ է, լամինացված, փակված վիճակում Ա4 չափի է: Գիրքը սկսվում է բալիկի ծնունդից, դուրսգրում, 1-11 ամսականներ, 40 օրական, ատամհատիկ, առաջին Ամանոր, առաջին տարեդարձ, բոլոր նկարների կողքին գրագրությունների համար նախատեսված հատվածներ կան: 26 էջանոց տարբերակում կան էջեր, երկուական նկարների տեղերով, 2-4 տարեկանների համար Մեկ էջ հատուկ ամսաթվերի համար է, որպեսզի բոլոր առաջինները գրվեն: Նկարների տեղի չափը 9*13 սմ: Քանի որ կազմն անվանական է, պատվիրելուց անպայման նշեք բալիկի անունը: Պատրաստվում է 3-ից 5 աշխատանքային օրում: