Առկա

Օդաչու, երկվորյակների, Կոդ՝ 1034-Ա

AMD9,800

Ի՞նչ նվիրել նորածնին կամ նրա մայրիկին… Նոր ծնված բալիկն, իհարկե, նվիրելու պահին չի կարող գնահատել Ձեր նվերը, այ իսկ մայրիկը, հայրիկը, ընտանիքի մյուս անդամները, հաստատ, կհավանեն այն: Հետագայում էլ հենց ինքը, փոքրիկը, նայելով այս գիրքը, որը վստահաբար, մայրիկը կլրացնի մեծ սիրով ու քնքշությամբ, նրբագույն պահեր կապրի:

՛՛Աղվեսներ՛՛-ով գիրք: Առհասարակ մարդիկ աղվեսներին կապում են բացասական կերպարի հետ և երբեմն խուսափում են այս գրքից: ԲԱՅՑ… այս աղվեսները կախարդական են, հրաշալի՜… Գրքի գույները, ավելի ճիշտ երանգները, աննկարագրելի են, գույներ չեն, երանգնե՛ր են… Հատապտղային իլյուստրացիաները զարդարում են գրքի էջերը և լիարժեք դարձնում այն:

  • Գրքի չափը՝ Ա4
  • Կազմը՝ կոշտ, լամինացված
  • Էջերի քանակը՝ 30
  • էջերի հաստությունը՝ ամսագրի թղթերի հաստությամբ
  • Էջերի որակը՝ բարձրակարգ, ճերմակ թուղթ
  • Նկարների տեղերի չափը՝ 10*15 սմ

Լամինացված կազմի շնորհիվ այն կարելի է մաքրել խոնավ շորով, էջերի բարձր որակը ապահովում են գրքի ցանկացած մասում գրիչով գրելու հնարավորությունը: Բոլոր նկարների կողքին գրագրությունների հատվածներ կան, որտեղ կարող եք գրանցել բալիկի հաջողությունները: Ներառված են.

  • Առաջին գերձայնային հետազոտության նկարի տեղ
  • Մայրիկի հղի ժամանակվա նկարի հատված
  • Մինչև 1 տարեկանը հասակը և քաշը գրանցելու հատված
  • Դուրսգրում
  • Առաջին անգամ տանը
  • Առաջին քուն
  • Առաջին լոգանք
  • 1 ամսական, 40 օրական
  • 2-11 ամսականներ
  • 1 տարեկան
  • Ընտանեկան լուսանկարի հատված
  • Ատամհատիկ
  • 4 եղանակների նկարների հատված
  • Առաջին Ամանոր
  • 1 դարակ էջ, այլ նշումների համար

Ինչպե՞ս փակցնել նկարները.

Խորհուրդ է տրվում նկարները փակցնել երկկողմանի կպչուն ժապավենով, որը վաճառվում է ցանկացած տնտեական խանութում: Կպչուն ժապավենի առավելությունը կայանում է նրանում, որ այն ապահովում է հարթ մակերես: Նկարի չորս կողային հատվածներում և մեկ գիծ էլ միջնային հատվծում փակցրեք ժապավենը, ապա բացելով հետևի հատվածը, կպցրեք էջերին:

Որքա՞ն ժամանակում է պատրաստ լինում գիրքը և ինչպե՞ս է կատարվում առաքումը.

Գիրքը պատրաստվում է 3-4 աշխատանքային օրում: Կազմի վրայի գրությունը կարող եք փոխել՝ ըստ Ձեր ցանկության, հաշվի առնելով, որ բառերի քանակը ՉՊԵՏՔ Է ԳԵՐԱԶԱՆՑԻ 4-5 ԲԱՌԸ: Պատվիրելու ժամանակ անպայման նշեք գրքի վերնագիրն ամբողջությամբ: Օրինակ՝ <<Դավթի օրագիրը>> կամ <<Մոնթե Մելքոնյան>> կամ <<Ես ծնվել եմ. Արթուր>>: Ցանկության դեպքում կարող եք նշել նաև ծննդյան օրը, որը վերնագրի 4-5 բառի մեջ չի հաշվարկվում և գրվում է <<Ամենաթանկ պատմության սկիզբը>> գրության ստորին հատվածում: Ի դեպ՝ <<Ամենաթանկ պատմության սկիզբը>> գրությունը պահպանվում է, եթե Ձեր կողմից չի նշվում, որ պետք է այն հանել:

Առաքումը.

  • Երևանում իրականցվում է դռնից դուռ՝ 2 օրվա ընթացքում
  • Մարզերում և Արցախում իրականացվում է ,,ՀայՓոստ,,-ի միջոցով: Գիրքը ստանում եք պատրաստ լինելուց հետո՝ 4-6 օրվա ընթացքում, կախված մարզի հեռավորությունից:

Մի խոսքով՝ ի՞նչ նվիրել նորածնին կամ նրա մայրիկին հարցի պատասխանը պարզ է.

ՄաՄանիկի գրքերը…