Մեր սիրելի հաճախորդները երբեմն մուգ են համարում քրաֆթը, բայց շա՜տ հավանում են գրքի դիզայնը: Այդ պատճառով ունենք նաև նուրբ գույնով միջուկ: Գրքի կազմը կոշտ է, լամինացված, փակված վիճակում Ա4 չափի է: Գիրքը սկսվում է բալիկի ծնունդից, դուրսգրում, 1-11 ամսականներ, 40 օրական, առաջին Ամանոր, Ատամհատիկ և առաջին տարեդարձ, բոլոր նկարների կողքին գրագրությունների համար նախատեսված հատվածներ կան: Մեկ էջ հատուկ ամսաթվերի համար է, որպեսզի բոլոր առաջինները գրվեն: Նախատեսված է նաև 1 դատարկ էջ, այլ նշումների համար:Նկարների տեղի չափը 9*13 սմ: Քանի որ կազմը անվանական է, անպայման պատվիրելուց նշեք բալիկի անունը: Պատրաստվում է 3-ից 5 աշխատանքային օրում:





























