Այս գեղեցիկ և նուրբ դիզայնով ալբոմը ստեղծված է ձեր փոքրիկի կյանքի ամենակարևոր և հիշարժան պահերը պահպանելու համար՝ ծննդյան առաջին օրվանից մինչև մեկ տարեկանը։
Ալբոմը ներառում է 26 էջ, որտեղ կարող եք լրացնել և պահպանել ձեր երեխայի զարգացման բոլոր կարևոր փուլերը՝ սկսած ուլտրաձայնային (ՈւՁՀ) առաջին նկարից մինչև առաջին քայլեր, առաջին բառեր և այլ հիշարժան պահեր։
Կազմը կոշտ է և լամինացված՝ ապահովելով երկարատև պահպանություն և դիմացկունություն։ A4 չափսը թույլ է տալիս հեշտությամբ տեղադրել լուսանկարներ և գրառումներ՝ առանց սահմանափակումների։
Սա ոչ միայն ալբոմ է, այլև ընտանեկան հիշողությունների թանկարժեք գանձարան, որը տարիներ անց կդառնա սիրելի հիշողություն ինչպես ծնողների, այնպես էլ երեխայի համար։

