Այս նուրբ և ջերմ դիզայնով ֆոտոգիրքը ստեղծված է Ձեր փոքրիկի կյանքի ամենակարևոր ու անփոխարինելի պահերը պահպանելու համար՝ նրա կյանքի առաջին տարվա ընթացքում 💛
Կազմի վրա պատկերված է փոքրիկ առյուծիկը՝ խաղաղ ու երջանիկ տրամադրությամբ, շրջապատված ծաղիկներով և թիթեռներով, ինչը խորհրդանշում է մանկության անմեղությունն ու կախարդական աշխարհը։ Անունն ու ամսաթիվը տեղադրվում են կազմի վրա՝ դարձնելով գիրքը լիովին անվանական և իսկ որպես նվեր՝ հիշարժան։









